«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթ
- Virtual School

- Jul 23, 2021
- 1 min read
Վերջնաժամկետ 16․07․21թ․ 11։00
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկի մասին։
Ծրագրի 3 բաղադրիչները՝ նորարարական, հեռանկարային և բեկումնային, թիրախավորում են պրոդուկտի զարգացման շղթայի առանձին փուլեր:
• Նորարարական բաղադրիչը նպատակ ունի աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող նորարարական գաղափարների առաջխաղացմանը։
• Հեռանկարային բաղադրիչը՝ կաջակցի արդեն իսկ պրոդուկտի նախատիպի կամ նվազագույն կենսունակ արտադրանքի մշակման փուլում գտնվող ծրագրերի առաջխաղացմանը, դրանց շուկա մուտք գործելուն:
• Բեկումնային բաղադրիչը նպատակ ունի աջակցելու շուկայում արդեն իսկ որոշակի մասնաբաժին ունեցող ծրագրերին, որոնք պլանավորում են ընդլայնել իրենց թիրախային շուկաները:
Ծրագրի 3 բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 600 (վեց հարյուր) միլիոն ՀՀ դրամ:

Ծրագրի մանրամասներ -> այստեղ։










Comments