Գաղափարների մրցույթ
- Virtual School
- Jul 30, 2021
- 1 min read
Updated: Jan 19, 2022
Վերջնաժամկետ 15․08․021թ․
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում, ՄԱԶԾ/Կոլբա լաբը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ համագործակցության ակնկալիքով հայտարարում է գաղափարների հատուկ մրցույթ, որի շրջանակներում կձևավորվեն նորարարական գաղափարներ։ Մրցույթը հնարավորություն կտա մոբիլիզացնել նորարարների խումբ` տեղական և ազգային մակարդակներում մասնակցային կառավարման բարելավման վերաբերյալ քաղաքացիների առաջարկները հայտնաբերելու, մշակելու և փորձարկելու համար, ինչպես նաև հավաքագրել գաղափարներ, որոնք վերաբերում են այլընտրանքային կապին, սոցիալական համախմբվածությանը և մոբիլիզացմանը:
Համառոտ նկարագիր
Գաղափարների մրցույթին կարող են դիմել Հայաստանում գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունները (ՔՀԿ)։ Ընտրված 8 լուծումները կանցնեն նախատիպերի մշակման դասընթաց (3 օր), իսկ լավագույն 3 թիմերը կստանան 5000 ԱՄՆ դոլար Հայաստանում ծրագրի պիլոտային փուլն իրականացնելու համար, առավելագույնը 5 ամսվա ընթացքում։

Գերակա թեմաները
Որպես ընդհանուր տեսլական, ՔՀԿ-ներից ակնկալվում է անհատական առաջարկները ներկայացնել հետեւյալ ուղղություններով՝
· նորարարություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են այլընտրանքային կապը, սոցիալական փոխկապվածությունը, և մոբիլիզացումը · առաջարկներ, թե ինչպես բարելավել մասնակցային կառավարումը տեղական և ազգային մակարդակներում
Մանրամասներն այստեղ։
Comentarios