top of page

Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ

  • Writer: Virtual School
    Virtual School
  • Jan 22, 2022
  • 1 min read


«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ #Գեղարքունիքի, #Լոռու, #Շիրակի, #Տավուշի, #Սյունիքի, #ՎայոցՁորի, #Կոտայքի և #Արագածոտնի մարզերում բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն:


Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում:


Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.

  • ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,

  • նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,

  • գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:


Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 50 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը սույն ծրագրի շրջանակում ինտեգրել է Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցի ծրագրային մոդելը՝ երիտասարդ ձեռներեցներին երկարատև համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով:


Հետևաբար՝ սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`


ՓՈՒԼ 1. Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:

ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:

ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:

ՓՈՒԼ 4. Բարձր գնահատված իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:

ՓՈՒԼ 5. Մասնակից երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:


Դիմումը կարող եք լրացնել մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը`անցնելով հետևյալ հղմամբ https://forms.gle/ndKgsw2D8tVMiyYc8 ։


Մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք զանգահարել ՋՀՀ գրասենյակ 077 54 44 12 հեռախոսահամարով կամ անցնել հետևյալ հղմամբ՝ https://www.jinishian.org/hy/announcement-yba-2022-2023-arm :

Comments


SM'ART BU$INE$$

+37494783993

bottom of page