Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթ
- Virtual School

- Apr 16, 2023
- 1 min read
Ապրիլի 17-21, 2023 թ․ /բացմումը՝ 17 ապրիլի, ժ. 10:00/
Միջոցառման բացման վայրը՝ TUMO Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (Ապրիլի 17-18-ը): Հասցե՝ Հալաբյան փ., 16: Ապրիլի 19-21-ը միջոցառումը շարունակվելու է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գրասենյակում (Կոմիտասի պող., 49/3) և ՀՀ մարզերում:

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) կողմից կազմակերպվող «Նորամուծության և ձեռներեցության ազգային շաբաթ» խորագրով միջոցառման շրջանակներում, կկայանա տեղեկատվության և փորձի փոխանակում տեխնոլոգիաների առևտրայնացման ոլորտի հայաստանյան և միջազգային փորձագետների միջև, կլինեն նաև քննարկումներ մարզային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախատեսված են նաև առանձին պանելային քննարկումներ՝ նվիրված Հայաստանում կայուն տնտեսության ձևավորմանը, գիտության ու կրթության ինչպես նաև կանանց ձեռնարկատիրության խնդիրներին:
Միջոցառման գլխավոր իրադարձությունն՝ Ավստրիական տիեզերական ֆորումի հետ Հայաստանում AMADEE-24 Մարսյան գիտական անալոգային առաքելության իրագործման մասին, Փոխըմբռնման Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունն է: Հարկ է նշել, որ AMADEE-24 ծրագիրը Հայաստանում համակարգելու է Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնը:
Ծրագիրն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով. https://www.inno.am/
Գրանցվել կարելի է հետևյալ հղումով. https://rb.gy/4bjz9










Comments